Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ արդեն 36 միլիոն դրամ է փոխանցվել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ 36 միլիոնից 20 միլիոնը փոխանցել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, 4 մլն դրամ փոխանցել է ՄԱՊ ընկերությունը, փոխանցումներ են արել նաև գործարարները:
Հարցին՝ ինչո՞ւ մինչ այժմ գործնական քայլեր չեն արվել բանկերում վարկերի սառեցման ուղղությամբ, նա պատասխանեց, որ որոշ գյուղացիների պայմանագրերը վերջանում են օգոստոսի մեկին, և միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե ում որքան օգնություն է տրամադրվելու:





