AM
5 Հունիս 2013 - 12:53 AMT

Գյուղնախարարություն. Սկսվել են պտուղբանջարեղենի մթերումները

Ընթացիկ տարում սկսվել է պտուղբանջարեղենի մթերումները: Հիմնականում մթերվում է վայրաճբանջարեղեն (շուշան, բոխի, սինդրիկ և այլն), խաղողի տերև, վարդ և ելակ, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

2012 թվականին պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող 40-ական ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 215.7 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.6 մլրդ. դրամի) և խաղող (շուրջ 22.2 մլրդ. դրամի), այդ թվում` 33.6 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 26.2 հազար տոննա լոլիկ, 25.5 հազար տոննա պտուղ, որից՝ 8.8 հազար տոննա ծիրան, 6.2 հազար տոննա դեղձ և 156.6 հազար տոննա խաղող:

2011 թվականին մթերվել է շուրջ 194.2 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 4.8 մլրդ. դրամի) և խաղող (շուրջ 17.0 մլրդ. դրամի), այդ թվում` 51.0 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 44.2 հազար տոննա լոլիկ, 14.3 հազար տոննա պտուղ, որից՝ 2.8 հազար տոննա ծիրան, 1.7 հազար տոննա դեղձ և 128.9 հազար տոննա խաղող:

2012 թ-ին խաղողի մթերման 1 կգ-ի միջին գինը կազմել է 142.1 դրամ, նախորդ տարվա 131.9 դրամի համեմատությամբ: Մթերող ընկերությունների մեծ մասը վճարումները կատարել են անմիջապես գնման պահին կամ մինչև 7-10 բանկային օրերի ընթացքում, մյուսները` վճարումները ավարտել են մինչև 2012 թվականի ավարտը: