AM
5 Հունիս 2013 - 13:54 AMT

ՀԱԿ պատգամավոր. Մի հատ Հանրապետականի բառարան տվեք իմանանք էլի

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում 2012 թ.-ի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը Մաքսային միությանը միանա, կորուստներ է ունենալու:

Պատգամավորը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանից հետաքրքվեց. «Այդ դեպքում ի՞նչ է անելու»:

Հանրապետական խմբկացության պատգամավոր Գագիկ Մինասյանն արձագանքեց. «Չէ, չէ, չենք անդամագրվելու, ինտեգրվելու ենք»։ Հրանտ Բագրատյանն էլ մեջբերեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե պետք է ամեն ինչ արագ անել Մաքսային միություն մտնելու համար։ «Մի հատ Հանրապետականի բառարան տվեք իմանանք էլի, մեկ ասում եք էս է, մեկ էլ ասում եք էտ չի»,-ասաց պատգամավորը:

«Մտնելու դեպքում Հայաստանի վնասը 5 մլրդ է, էլի»,- միջամտեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ իր կարծիքով, եթե անգամ առաջիկա տարիներին իրականություն դառանա Մաքսային միության անդամակցությունը, Հայաստանը էական կորուստ չի ուենենա։ Նա նշեց, որ այսօր իսկապես կա բիզնեսը մաքսային սահմանի հարկից թեթևացնելու հարց, իսկ դա նոր հարկատեսակով փոփոխելու համար բավական ժամանակ է հարկավոր, ինչը պետք է արվի տարիների ընթաքցում։