AM
5 Հունիս 2013 - 14:43 AMT

Երևանի կոնյակի գործարանը ներկայացրել է ծրագրերը, ուղղված «Ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը»

Հանդիսանալով Պեռնո Ռիկար խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է «Պատասխանատվությունը բոլորինս է» (Responsib’All Day) միջոցառումը:

Ձևավորված ավանդույթի համաձայն այս օրը ընկերությունն իր բոլոր աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում ներկայացնում է Պեռնո Ռիկարի և Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնություններն ու իրականացված ծրագրերը ուղղված Ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը: Մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում Երևանի կոնյակի գործարանն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են բարձրացնելու սպառողի և թիրախային խմբերի իրազեկվածությունը ալկոհոլի ոչ պատասխանատու օգտագործման հետևանքների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ այսօր նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվել Պեռնո Ռիկարի առավել քան 18 800 աշխատակիցների կողմից աշխարհի տարբեր ծայրերում:

Միջոցառման ընթացքում Պեռնո Ռիկարը հայտարարեց 5 առանցքային պարտավորությունները, որոնք որդեգրվել են ընկերության կողմից և հայտարարվել են Ալկոհոլային քաղաքականությունների միջազգային խորհրդի (International Center for Alcohol Policies, ICAP) նիստի ժամանակ: Որդեգրած պարտավորություններն են` Նվազեցնել անչափահասների կողմից ալկոհոլի օգտագործումը, ամրապնդել և ընդլայնել պատասխանատու շուկայավարությունը, ապահովել սպառողների տեղեկացվածությունը, նվազեցնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը, ներգրավել մանրածախ առևտրով զբաղվողներին ալկոհոլի անպատասխանատու օգտագործումը կրճատելու նպատակով: