ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանին շնորհվել է գերատեսչական ոսկե մեդալ:
Հիմք ընդունելով գերատեսչական ոսկե մեդալի շնորհման հանձնաժողովի եզրակացությունը՝ Բանպահպանի օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2013 թ. հունիսի 5-ի թիվ 104-Ա հրամանով Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանին շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:





