Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ հունիսի 9-ին կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթը։
Ծրագրի նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է: Միևնույն ժամանակ, քաղաքային տնտեսության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը բարձրացնելով՝ ծրագիրը նպատակ ունի վերջիններին մասնակից դարձնել այդ խնդիրների լուծմանը։
Վազքի մրցույթին մասնակցելու են գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև այլ հետաքրքրված կազմակերպություններ ու անհատներ: 2012 թվականին առաջին անգամ անցկացված «Երևան. բիզնես-վազք» մրցույթի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվեց մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս տարի ևս ծրագրից հավաքագրված գումարը նախատեսվում է ուղղել մայրաքաղաքի կանաչ գոտիներից մեկի վերականգնմանը:





