Ավագանու առաջին նիստի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը վտանգավոր չի համարում Հանրապետության հրապարակի վերակառուցման համար բաց մրցույթի գաղափարը. «Եթե վտանգ լիներ, ապա առաջինը ես չէի թույլ տա»:
Ըստ Մարգարյանի, երկուշաբթի իրենք կհայտարարենն արդեն այլ հրապարակների բաց մրցույթներ, այդ թվում քաղաքապետարանի դիմացի հրապարակի, Ֆրանիսայի, Բրազիլիլական հրապարակի և ծայրամասերի մի շարք հրապարակների: «Պետք չէ միշտ վատ կողմով նայել: Մրցույթ կայանալ չի նշանակում, որ հաջորդ օրն իսկ պետք է այնտեղ աշխատանքներ տարվեն: Մրցույթը կարող է արդյունք չտալ, կամ էլ կարող է ընդունելի լինել երևանցիների կողմից»,- նշեց քաղաքապետը: Նա նաև նշեց, որ Փակ շուկայի սեփականատերը ցանկացել է այդտեղ բազմաբնակարան շենք կառուցի, սակայն նման նախագիծ չի քննարկվել. «Երկու իրավական արձանագրություններից հետո քայլեր ձեռնարկվեցին ու ապամոնտաժման աշխատանքներ կատարվեցին»:
Մարգարյանը նաև հավելեց, որ նրանք, ովքեր կխախտեն օրենքն ու փորձեն փչացնել Երևանի դիմագիծը փչացնել`կպատժվեն:





