AM
27 Հունվար 2006 - 14:39 AMT

Հայոց բանակը Հայաստանի անկախության լուրջ ձեռքբերումն է հանդիսանում

Այսօր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԱԺ խոսնակի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Ազգային բանակը կայացման նույն ճանապարհն է անցել` ինչ Հայաստանի Հանրապետությունը: Հընթացս կազմավորվելով չհայտարարված պատերազմի օրերին` Հայոց Ազգային բանակը կարողացավ հաղթանակով ավարտել իրեն պարտադրված պատերազմը – խաղաղ պայմաններում էլ դառնալ մարտունակ ու կարող ուժ` պաշտպանելու երկիրն ու ապահովելու համար տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը` այդպիսով հնարավոր դարձնելով երկրի քաղաքական ու տնտեսական զարգացումը: Եվ այսօր լիակատար իրավունքով կարելի է ասել, որ Հայոց Ազգային բանակը Հայաստանի անկախության լուրջ ձեռքբերումներից էր, որը – դարձավ այդ անկախության պաշտպանության գրավականներից մեկը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում պետության պաշտպանունակության – Ազգային բանակին, զինծառայողներին – նրանց ընտանիքներին վերաբերող հարցերը` վավերացնելով այդ ոլորտի համաձայնագրերն ու պայմանագրերը, ընդունելով անհրաժեշտ օրենքները: Հայոց Ազգային բանակի տոնին ջերմորեն շնորհավորում եմ բանակի սպայական կազմին ու զինվորներին, մաղթում եմ առողջություն ու հաստատակամություն` իրենց դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման ժամանակ»: