Այսօր՝ Մոնթեի զոհվելու 20-ամյա տարելիցի օրը, մի խումբ քաղաքացիներ լուռ ակվիա անցկացրեցին Բաղրամյան 26-ի դիմաց: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեին սև պաստառ, որի վրա գրված էր. «Դուք ուրացել եք Մոնթեի արյունը»: Լուռ ակցիան շարունակվեց մեկ ու կես ժամ:
Հիշեցնենք, որ Մոնթեն մահացել է1993 թ. հունիսի 12-ին՝ զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից: Այդ օրը Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են, պարզվում է ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը, ընկնում են: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:





