AM
12 Հունիս 2013 - 10:37 AMT

Ուղևորափոխադրող երեք ընկերություն վարչական պատասխանատվության է ենթարկվել

Հունիսի 3-7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանսպորտնիկ» ՓԲԸ – ն ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ստուգայցների արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և hասարակայնության հետ կապերի վարչություն