AM
13 Հունիս 2013 - 08:42 AMT

Ռուբեն Թոփչյանը վերընտրվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով ընտրված թեկնածուին` վարչապետը որպես հիմնադրամի գործունեության առաջնահերթություններ կարևորել է պետական մարմինների հետ աշխատանքի ակտիվացումն օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում և մասնագիտական կրթության որակի ապահովման գծով նոր կադրերի պատրաստումը: