Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Կենդանի կլասիկա» ընթերցման միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել հայաստանցի դպրոցական Դավիթ Ավագյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Մրցույթին մասնակցել է ավելի քան 2 մլն դպրոցական՝ աշխարհի 8 երկրից: Եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Ա. Պուշկինի ծննդյան տարեդերձի օրը, մասնակցել է 60 լավագույն պատանի ընթերցող: Մասնագիտական ժյուրին նրանցից ընտրել է 5 հաղթողի և լավագույնը ճանաչել Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցի աշակերտ Դավիթ Ավագյանին:





