Հայկական եւ ռուսական կողմերը դրական են տրամադրված Հայաստան առաքվող ռուսական գազի սակագնի վերաբերյալ փոխզիջումային լուծում գտնելու հարցում, որը կբավարարեր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը` մեկնաբանելով գազի սակագնի շուրջ բանակցությունների ընթացքը: Ինչպես նշել է հայ դիվանագետը, ստեղծվել է մասնագետների խումբ, ովքեր ուսումնասիրում են հարցը եւ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներին պետք է ներկայացնեն առաջարկություններ: Նրա խոսքերով, Ռուսաստանում այդ աշխատանքները ղեկավարում է էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն, ով հանձնարարական է ստացել անմիջապես նախագահ Վլադիմիր Պուտինից: Ինչ վերաբերում է գազի սակագինը պահպանելու դիմաց հայկական կողմի որեւէ առաջրակի հնարավորությանը, ապա ըստ դեսպանի խոսքերի, նա տեղեկություններ չունի կոնկրետ առաջարկների վերաբերյալ: «Դա փակ ինֆորմացիա է: Երկու շաբաթից կամ գուցե ավելի շուտ ամեն ինչ պարզ կդառնա»,-ասել է Արմեն Սմբատյանը:





