AM
2 Փետրվար 2006 - 10:40 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը

Այսօր Բաքվից Երեւան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համանախագահների այցը նպատակ ունի փետրվարի 10-ին Փարիզում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ճշտել բանակցային մի շարք հարցեր: Ժամանումից անմիջապես հետո համանախագահները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Քննարկվեցին բանակցային ներկա վիճակը, մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ քննարկեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: