Այսօր օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ: Միայն հյուսիս-արևելյան շրջաններում օրվա 2-րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, կարճատև անձրև ու ամպրոպ, առատ տեղումներ չեն սպասվում: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ կարկուտի հավանականությունը փոքր է:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Հանրապետության հարավային կեսում, նաև Տաթևում հաստատվել է արևային, առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: 13:00-17:00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, կրել բաց գույնի բամբակե հագուստ և գլխարկ:
Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 7-10մ/վրկ: Գիշերը +17+19, ցերեկը +30+32, երեկոյան +24+26:





