«Մենք շարունակում ենք լավատես մնալ», – հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն երբեք չի համաձայնի Ղարաբաղի անջատման հետ եւ չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից` Յուրի Մերզլյակովն ասել է. «Այդ խոսքերը մեզ չեն հասցեագրված, մենք նման բան չենք լսել եւ չենք կարող մեկնաբանել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





