Կառավարության արտագնա նիստում հաստատվել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
ՀՀ պաշտպանության փոխանախարար Արա Նազարյանը, ներկայացնելով նախագծային փաթեթներն, ասել է, որ այսպիսով երկրապահ կամավորականները հավասարեցվում են զինծառայողներին և նրանց վրա տարածվում են օրենքով սահմանված երաշխիքներ և արտոնություններ: Խոսքը վերաբերում է բոլոր ազատամարտիկներին, ովքեր առնավզն 3 ամիս մասնակցել են մարտական գործողությունների՝ անկախ նրանից Երկրապահ կամավորականների միության կազմում եղել են, թե` ոչ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ հանդիպել է ազատամարտիկների հետ, որոնք սոցիալական խնդրրներ են բարձրացնում և այս փաթեթներով առաջին քայլն է արվում` հստակեցվում է ազատամարտիկների կարգավիճակը:
«Հանրությունը ևս պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի ազատամարտիկներ նկատմամբ»,- ասել վարչապետը` մասնավորապես անդրադառնալով սերիալներում կերպավորված ռազմական գործողությունների մասնակցիներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ազատամարտիկները նստացույց էին սկսել, այնուհետև բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ: Վարչապետ Սիգրան Սարգսյանը հանդիպել էր նրանց և խոստացել մեկ ամսվա ընթացքում խնդրի լուծման համար հստակ քայլեր ձեռնարկել:





