AM
3 Փետրվար 2006 - 09:57 AMT

Վրաստանում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլուն

Հունվարի 31-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչյա Սիլվանյանը հավատարմագրի պատճենը հանձնեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլուն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Գելա Բեժուաշվիլին անդրադարձավ հունվարի կեսերին Հայաստան կատարած իր այցելությանր` այն գնահատելով չափազանց արդյունավետ: Նշելով հայ-վրացական փոխհարաբերությունների բարձր մակարդակը, Գելա Բեժուաշվիլին ընդգծեց, որ երկկողմ հարցերը պետք է քննարկման առարկա դառնան առանց հետաձգման: Այնուհետեւ կողմերը քննարկեցին փոխհարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: