ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գարսենյակը հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրվա առիթով կազմակերպել է մի շարք միջոցառումներ և բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու:
1.Ֆլեշ-մոբ՝ հունիսի 16-ին, ժ. 18:00-20:00, որին մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղացի և փախստական երիտասարդներ:50 մասնակիցներ կբաժանվեն 3 խմբի և կանցնեն հետևյալ երթուղիներով՝ Խումբ 1-ին՝ Հանրապետության Հրապարակ – Տիգրան Մեծ փ. – Մելիք Ադամյան փ. – Փ. Բյուզանդ փ. – Հանրապետության Հրապարակ:
Խումբ 2-րդ՝ Հանրապետության Հրապարակ – Աբովյան փ. – Արամի փ. – Մ. Նալբանդյան փ. – Հանրապետության Հրապարակ:
Խումբ 3՝ Հանրապետության Հրապարակ – Վազգեն Սարգսյան փ. – Հանրապետության Հրապարակ:
2.Անձրևանոցներով երթ՝ մարտի 20-ին, ժ. 17:00-19:00, մասնակցում են 200 կամավորներ:
Երթուղին է Հանրապետության Հրապակ – ՄԱԿ-ի գրասենյակ – Ամիրյան փ. – Մ. Մաշտոց պող. – Կորյունի փ. – Աբովյան փ. – Մոսկովյան փ. – Ազատության Հրապարակ – Հյուսիսային Պողոտա – ՄԱԿ-ի գրասենյակ:
3.Բասկետբոլի խաղ Շահումյանի անվ. Հրապարակում /Վազգեն Սարգսյան փ., Կոնգրես հյուրանոցի հարևանությամբ/՝ հունիսի 23-ին, ժ. 18:00-21:00՝ տեղացի և փախստական երիտասարդներից կազմված 8 թիմերի մասնակցությամբ:





