AM
15 Հունիս 2013 - 10:04 AMT

Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՄՀ 102-րդ նստաշրջանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը հունիսի 17-18-ը Ժնևում կմասնակցի Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամակցության շրջանակներում ստանձնած ՀՀ պարտավորությունների համաձայն՝ պատվիրակության կազմում են նաև սոցիալական գործընկերների՝ արհմիությունների և գործատուների միության ներկայացուցիչները:

Հունիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԿ Գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի, ինչպես նաև ԱՄԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: