AM
18 Հունիս 2013 - 06:08 AMT

Կարկտահարություն` Բյուրական, Օրգով, Անտառուտ, Տեղեր գյուղերում

Հունիսի 17-ին, ժամը 18.46-ին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ ժամը 18.30-ի սահմաններում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Բյուրական, Օրգով, Անտառուտ, Տեղեր գյուղերի պտղատու ծառերը և բանջարաբոստանային ցանքատարածությունները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ գյուղերի տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար: