AM
18 Հունիս 2013 - 09:00 AMT

Արարատի մարզպետարանում շտապ խորհրդակցություն է. «Սպայկան» խոստացել է մթերել ծիրանը

Ինչպես արդեն հայտնել էինք Արարատի մարզում մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ծիրանը մթերել նորմալ գներով: Ըստ նրանց՝ որոշ մարդիկ փորձում են էժանացնել միրգը և մթերել այն ցածր գնով:

Տեղեկանալով ցույցի մասին Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեկնել է Արարատի մարզ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում փոխմարզպետն ասաց, որ այժմ մարզպետարանում խորհրդակցություն է ընթանում: Նա տեղեկացրեղ, որ «Սպայկա» ընկերությունը խոստացել է մթերել ծիրանը և «Սպայկայի» ներկայացուցիչն ուղեկցում է իրեն: