AM
19 Հունիս 2013 - 16:25 AMT

Արմավիրի մարզում նորից կարկուտ է տեղացել

Այսօր, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ, Արաքս և Խանջյան գյուղերում տեղացել է կարկուտ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ կարկուտ է տեղացել միայն Սարդարապատ գյուղում, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվել են գյուղի 1-ին փողոցի թիվ 187 տան նկուղ: Նշված տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: