AM
20 Հունիս 2013 - 10:18 AMT

Երևանի մետրոպոլիտենի վերականգնման երկրորդ փուլի համար վարկ կհատկացվի

ՀՀ կառավարություն այսօր հավանություն տվեց «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում – երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որը կնքվել է Եվրոպական ներդրումային բանկի հետ:

Մետրոն վերակառուցելու համար ՀՀ կառավարությունը 5 մլն եվրո կներգրավի Եվրոպական ներդրումային բանկից: Ծրագրի հիմնական նպատակն է` նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Կբարելավվեն նաև կայարաններն ու ծառայողական շինությունները, կվերանորոգվեն մետրոյի վագոնները: