AM
22 Հունիս 2013 - 06:08 AMT

Սալի գյուղի մոտ հողաշերտը լցվել է ճանապարհին և այն դարձրել դժվարանցանելի

Հունիսի 21-ին, ժամը 22.05-ին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Սելիմի լեռնանցքում` Սալի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 10մ, լայն. 4մ, բարձր. 15-20մ), ինչից երթևեկությունը դարձել է միակողմանի:

Հրշեջ-փրկարաները սահմանազատել են նշված հատվածը, իսկ ՃՇՇ աշխատակիցները կատարել են մաքրման աշխատանքներ: Ժամը 00.40-ին ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: