AM
22 Հունիս 2013 - 07:20 AMT

Գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է

Գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է: PanARMENIAN.Net-ի թղթակցին հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նշեց, որ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա: Այլ մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ նախաքննություն է ընթանում:

Հունիսի 2-ին Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո հրազենային վիրավորում ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանն այս պահին ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է:

Այս միջադեպի մասնակիցներից մեկը ևս, որպես վկա, հարցաքննվել է`Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: