Հունիսի 21-ին, ժամը 17.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի գետնանցումում զենք-զինամթերք է թողել:Մեկնած օպերաատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, փամփուշտի 3 շղթա և տարբեր տրամաչափի 153 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:





