AM
24 Հունիս 2013 - 11:06 AMT

Իսահակյան-Թամանյան փողոցներում ամեն օր՝ ժամը 11:00-ից 24:00-ն, երթևեկությունը դադարեցվելու է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետը քաղաքապետին զեկուցել զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում`Իսահակյան-Թամանյան փողոցներում ամեն օր՝ ժամը 11:00-ից 24:00-ն, երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում ևս օրինակը կիրառելու և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: