AM
24 Հունիս 2013 - 12:11 AMT

Այսօրվա բողոքի ակցայի հետ կապված Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվել

Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ այսօր փակել էին Բաղրամյանից դեպի Արմավիր ընկած ճանապարհահատվածը և բողոքում էին, որ Գյուղնախարարությունն իրնեց խաբել է ու գյուղնախարարի հետ հանդիպում էին պահանջում: Գյուղացիները հայտնել էին, որ «Նոյան» ընկերությունը չի հասցնում մթերել ծիրանը ու այն փչանում է: Գյուղացիների հետ հանդիպման մեկնած գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց, որ այս պահին Արմավիրի մարզպետարանում շտապ խորհրդակցություն է: Նա ասաց, որ շրջել են գյուղերում և զրուցել են գյուղացիների հետ, ինչից հետո խորհրդակցություն են հրավիրել: Արդյունքների մասին ավելի ուշ կտեղեկացվի: