Հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:





