AM
14 Փետրվար 2006 - 11:41 AMT

Վ. Օսկանայն. Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղը չի կարող հետ քայլ անել

Իրանը հանդես է գալիս ղարաբաղյան հարցի այնպիսի կարգավորման օգտին, որին կգան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու արտաքին գործոց նախագահները, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, որոշումը պետք է հիմնվի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի պայմանների վրա: «Ռամբույեում բանակցությունները վկայում են այն մասին, որ կողմերը ունեն խնդիրը լուծելու քաղաքական կամք: Մենք ընդունում ենք այդ դիրքորոշումը եւ եթե կարողանանք, կօգնենք: Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անփոփոխ է մնում. հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը նշեց. «Որքան շատ ես առաջանում, այնքան ավելի բարդ է: Մի անգամից անհնարին է լուծել կարգավորման հարցը: Մարտին կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որտեղ որոշում կընդունվի հետագա քայլերի վերաբերյալ»:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ նշեց, որ պետք չէր ակնկալել, որ Ռամբուեյի բանակցություններում ինչ-որ համաձայնագիր կկնքվի: «Սակայն դա ստվեր չի գցում նախորդած հաջողությունների վրա, եւ չի նշանակում, որ մեկ տարվա ընթացքում առաջընթաց չի լինի: Դե-ֆակտո հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղը չի կարող հետ քայլ անել: Լեռնային Ղարաբարի խնդիրը միշտ դիտարկվել է քաղաքական հարթության վրա, իսկ իրավական հարթությունը հիմք է ստեղծում քաղաքական որոշում ընդունելու համար»,- նշել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին այն վերաբերյալ, որ հայկական կողմը շուտափույթ ձեւով լքել է բանակցությունները մինչ դրանց ավարտը, ապա Օսկանայանի խոսքերի համաձայն, դա աբսուրդ է: «Հայաստանի նախագահը երկու օր գտնվել է Ռամբուեյում եւ վերադարձել է Երեւան ծրագրված ժամկետներում»,- ընդգծել է նա: