AM
28 Հունիս 2013 - 06:56 AMT

ԱՄՀ-ի աշխատակիցը շոկային է գնահատել Արմավիրում կարկուտի հետևանքները

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոն շոկային է գնահատել Արմավիրի կարկուտի հետևանքները: Այս մասին նա ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն:

Նախարարը շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվողաջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարըարդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում.

«Մենք տպավորված ենք գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում և ուրախ ենք, որ սխալվել ենք»,- նշել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար ՄարկՀորթոնը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ Հայաստանը հաղթահարել է ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը և այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակին, զարգացման ծրագրերին, պարենային ինքնաբավության ու սննդամթերքի անվտանգության խնդիրներին: