AM
28 Հունիս 2013 - 09:51 AMT

«Վահե Ավետյան» շարժումը մտադիր է Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծել

Հունիսի 29-ին կլրանա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցը:

«Գործող վարչախմբի ներկայացուցիչները մեկ տարի առաջ կոչ էին անում հանրությանը չշտապել գնահատական տալ ստեղծված իրավիճակին և սպասել արդարադատության համակարգի եզրակացությանը։ Սակայն դատարանի դահլիճում ամբաստանյալների գնալով լկտիացող կեցվածքը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի՝ տուժողների նկատմամբ արտահայտած հոխորտանքև վկայում է սպասելի արդյունքի մասին՝ այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց»: Տեսակետը «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խմբի անդամներինն է:

«Ակնհայտ է, որ սեփական ժողովրդից օտարացած մի ողջ դատաիրավական համարվող համարվող համակարգ լծվել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանության գործին»,-ասված է այսօր նախաձեռնող խմի տարածած հաղորդագրության մեջ: «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը, հայտարարում է, որ մեկ տարի ձգվող սպանության գործը վառ օրինակ է և մատնացույց անում ազգակործան ու պետականադրույժ քաղաքականության մասին: Նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթաց է սկսում: