AM
29 Հունիս 2013 - 09:10 AMT

Է.Հովհաննիսյան. ՃՈ-ն պետք է պատահարների վերլուծություն ներկայացնի

Ճանապարհային ոստիկանությունը չի մեկնաբանում պատահարների պատճառները և միայն վիճակագրություն է հրապարակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է վերլուծություն ներկայացնի, թե ինչու է այս կամ այն խախտումը որոշակի հաճախականությամբ կրկնվում: «Մենք կցանկանայինք լսել ՃՈ պարզաբանումները»,- ասաց Հովհաննսիյանը: Նա նշեց, որ խախտումները կարող են կապված լինել կոնկրետ վայրի հետ. «Օրինակ, Դավիթաշենի կամրջի վրա երբեք վթար տեղի չի ունենում, սակայն անմիջապես կամրջից հետո բավականին հաճախ են վթարներ լինում: Գուցե՞ պատճառն այն է, որ կամրջի վրա տեսադիտարկման խցիկ կա, իսկ կամրջի տարածքից դուրս` ոչ»: