AM
1 Հուլիս 2013 - 13:48 AMT

Դատախազներ Էդուարդ Անդրիկյանն ու Արսեն Սարդարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ որոշում է ստորագրել, որտեղ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Էդուարդ Մաքսիմի Անդրիկյանին Կոտայքի մարզի դատախազ

Արսեն Նիկոլայի Սարդարյանին թիվ 1 կայազորի զինվորական դատախազ», հայտնում է նախագահի մամլո ծառայությունը :