AM
2 Հուլիս 2013 - 08:01 AMT

Անցած օրվա ընթացքում արձանագրվել է 4 ՃՏՊ

Հուլիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 և խարդախության 4 դեպքերը բացահայտվել են: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` բացահայտվել է նաև գողության 6 և կողոպուտի 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: