AM
2 Հուլիս 2013 - 14:24 AMT

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության նախագահը խնդրել է վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին: