AM
18 Փետրվար 2006 - 09:35 AMT

Փետրվարի 19-ին հրաժեշտի այցով Երեւան կժամանի Հեյկի Տալվիտիեն

Փետրվարի 19-22-ը առաքելության ավարտի կապակցությամբ Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան կշարունակվի մինչեւ փետրվարի 22-ը: