AM
4 Հուլիս 2013 - 10:00 AMT

Կարկուտը Գլաձորում և Գետափում վնասել է պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները

Այսօր, ժամը 09:01-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վար¬չութ¬յան պետը: Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: