AM
5 Հուլիս 2013 - 09:33 AMT

Արագածոտնի մարզում կարկուտը այգիներ ու ցանքատարածքներ է վնասել

Նախօրեին` ժամը 19:09-ին ԱԻ նախարարություն տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Շողակն և Ջրամբար գյուղերի պտղատու այգիները, տնկարաններն ու ցանքատարածքները:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: