AM
5 Հուլիս 2013 - 11:15 AMT

Թեղուտ գյուղի բնակիչները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհը

Այսօր առավոտյան Թեղուտ գյուղի բնակիչները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքի աշխատողներն այնտեղ հասնել։ Բնակիչները բողոքում են դեպի մատուռ տանող ճանապարհին օրեր առաջ տեղադրված դարպասների և հսկվող անցակետի դեմ։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է բնապահպանների ֆեյսբուքյան գրառումներից, ովքեր այս պահին Թեղուտում են։

Նրանց տեղեկությամբ բնակիչների հետ բանակցելու են եկել ոստիկանության աշխատակիցներն ու «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը: Բանակցությունների ընթացքում բնակիչները առաջ են քաշել հետևյալ պահանջները՝

1.Հանել դեպի մատուռ տանող դարպասները և իրենց ելքն ու մուտքը չխոչնդոտել այդ տարածքում:

2.Դադարեցնել ծառահատումը:

3.Փոշու դեմն առնել, որը ծեղդում է օդը անընդհատ երդևեկող, բազմաթիվ բեռնատար և այլ աշխատանքային մեքենաների պատճառով: Ըստ գյուղացիների երեկոյան դիմացի սարը չի երևում փոշու պատճառով: Մարդկանց հասցնում է առողջական վնաս:

4. Բացել ճանապարհը դեպի գերեզմանատուն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դարպասները և անցակետը տեղադրվել են Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությանը պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից: Եվ նոր կարգով` սրբավայրին մոտենալու համար գյուղացիները պետք է անձնագիր ներկայացնեն անցակետում և հսկիչ ծառայության կողմից հավանություն ստանան: