Թուրքիայում բնակվող մի քանի հայ մտավորականներ թուրքական իշխանություններին, Մուշի քաղաքապետարանին կոչ են արել հարգել հայերի պատմական արժեքները և դադարեցնել Մուշում հայկական պատմական տները քաղաքաշինական նպատակներով քանդելը, գրում է aykiridogrular.com կայքը։
Մտավորականները նշել են, որ նոր բնակարաններ կառուցելու և զբոսաշրջությունը զագացնելու նպատակ ունեցող այդ քաղաքաշինական նախագծերի փոխարեն կարելի է հայկական տներից մեկում թանգարան բացել, որը կներկայացնի հին հայկական թաղամասը։ Այս կերպ միաժամանակ քաղաքը զբոսաշրջիկներին կգրավի, քաղաքապետարանը եկամուտներ կունենա և Թուրքիան հարգանք կդրսևորի պատմական նշանակություն ունեցող մշակութային արժեքների նկատմամբ։
Հայտարարության տակ ստորագրել են Սարգիս Ադամը, Քուրքեն Բերքսանլարը, Նազարեթ Դավիթյանը, Ռուսթամ Այրալը, Զեյնապ Թոզդումանը և Ջևաթ Սինեթը։





