Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ռիգա այցելած Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հանդիպել է Ռիգայի Հյուսիսային շրջանի ղեկավար Սերգեյ Խրիստոլյուբովի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկու քաղաքների վարչական միավորների միջև համագործակցության ձևավորման և ընդլայնման, ինչպես նաև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մանվել Ջավադյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները լավ հնարավորություն են փոխշահավետ գործակցությունը նաև վարչական միավորների միջև առավել առարկայական դարձնելու համար:
Կողմերը պայմանավորվել են հստակեցնել հնարավոր փոխգործակցության եզրերն ու այն առավել առարկայական հիմքերի վրա դնելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





