Ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված վաղը ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 37-41, Բագրատունյաց փողոցի 7-47, Չեխով փողոցի 12-37 համարների ջրամատակարարումը: Իսկ Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Մայիսի 9-ի փողոցներում կնկատվի ջրի ճնշման անկում: Այս մասին տեղեկացնում է «Երևան Ջուր» ընկերությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





