Նախօրեին, ժամը 19:47-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:02-ին:
Այրվել է թիվ 35 համարի տրոլեյբուսի տանիքը (1քմ):





