AM
10 Հուլիս 2013 - 05:31 AMT

Խոտածածկ տարածքներ են այրվել

Նախօրեին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արարատի մարզի Դարակերտ գյուղում այրվել է մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ` 900 քմ , Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բակում` 30քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: