Այսօր, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամլուխ և Հագվի համայնքներում հուլիսի 6-ից 9-ը ընկած ժամանակահատվածում սատկել է և հարկադիր սպանդի ենթարկվել 66 խոզ: Սատկած խոզերը սահմանված կարգով թաղվել են:
Անկման պատճառները պարզելու նպատակով մարզի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտառական լաբորատոր ծառայությունների» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճուղի կողմից կատարվում են լաբորատոր հետազոտություններ: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





