Հակամարտության լուծման Կոսովոյի մոդելը չի կարող կիրառվել Ղարաբաղի դեպքում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունն իր յուրահատկությունն ունի: «Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, եւ համոզված եմ, երբեք չի լինի»,-հայտարարել է Մ.Հարությունյանը:





