AM
10 Հուլիս 2013 - 14:33 AMT

Ավարտական վկայականի (ատեստատի) ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև վաղը

Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչև վաղը` հուլիս 11-ը, ժամը 16: 00-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի (ատեստատի) ընդունման վերջնաժամկետը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից: