Այսօր ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի – ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին նա- ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը, Հայաստանում ՌԴ զորախմբի – սահմանապահ զորքերի հրամանատարները: Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ մի շարք երկրներում, ինչպես նա- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր:





